Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արամ Նիկոլյանի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում Ադրբեջանի պետական դրոշը հրկիզած ոճաբան Արամ Նիկոլյանի նկատմամբ: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը:

Գլխավոր դատախազությունը տարածած հաղորդագրությունում նշում է, որ Արամ Վրեժի Նիկոլյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության դիզայնի ստուդիայի ղեկավարն է և «մի խումբ անձանց հետ հանցակցությամբ, որոնց անունները դեռ հայտնի չեն, միտումնավոր այրել է Ադրբեջանի դրոշը»:

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության, «Ադրբեջանի քաղաքացիների դեմ ուղղված այդ հանցանքը կատարվել է ազգային ատելության հողի վրա և ուղղված է Ադրբեջանի դեմ ատելության հրահրմանը և ազգային արժանապատվության ոտնահարմանը»:

Հայաստանի ներքին գործերի նախարարության լրատվական բաժնից հայտնել են, որ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում Նիկոլյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքական խորհրդակցություններ՝Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև

Հաջորդը

Անդրանիկ Կարապետյանը արծաթե մեդալակիր

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում այսօր և հունիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում այսօր և հունիսի 30-ի երեկոյան ժամերին, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է, հուլիսի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է…
Դիտել

Երկու զոհ և վիրավորներ Սևան–Մարտունի-Գետափ ճանապարհին

Նոյեմբերի 6-ին, ժամը 00։52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում…
Դիտել

Ապօրինի օկուպացվել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:…
Դիտել

ՏԿԵ նախարարն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share