Անդրանիկ Կարապետյանը արծաթե մեդալակիր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

Անդրանիկը հաջողությամբ գլխավերևում ֆիքսեց նախ 167 կգ-ն, ապա 173 կգ-ն, իսկ երրորդ մոտեցմամբ պոկեց 178 կիլոգրամ ու սահմանեց Եվրոպայի ռեկորդ:

Բուլղարացի Կառլոս Նասարը երկրորդն էր (174 կգ), իսկ Մոլդովայի ներկայացուցիչ Ռոբու Մարինը՝ երրորդը (160 կգ):

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 196 կգ և երկամարտի 374 կգ արդյունքով դարձավ երկրորդը։

Հրում վարժությունում առաջին տեղը զբաղեցրեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը, որը գրանցեց համաշխարհային ռեկորդ՝ 221 կգ։ Երկամարտի 395 կգ արդյունքով Նասարը դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արամ Նիկոլյանի նկատմամբ

Հաջորդը

Տաթև Հակոբյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Առնչվող նյութեր
Դիտել

Կալանավորվել է 44 օրյա պատերազմի ժամանակ հիվանդության սիմուլյացիա դրսևորելու համար մեղադրվող բարձրաստիճան սպա

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ…
Դիտել

Ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր՝ Գեղարքունիքի մարզում

Oգոստոսի 31-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում,…
Դիտել

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հեռախոսազրույցը։ Կրեմլի փոխանցմամբ,…
Դիտել

Ադրբեջանական կողմը խոչընդոտել է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության հաշվառում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share