Կատարում մեկնարկել է ֆուտբոլային հրավառությունը

Նոյմբերի 20-ին Կատարում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի՝ 2022 թվականի առաջնությունը, որը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը։ 32 թիմեր կմրցեն ութ խմբերում։ 

Բացման մեկնարկային խաղում տանտերերի՝ Կատարի հավաքականը Էլ Խաուրի «Էլ Բայթ» մարզադաշտում A խմբի 1-ին տուրում 0-2 հաշվով պարտվեց Էկվադորի հավաքականին։ 

Այսօր կկայանա ևս երեք հանդիպում։ Բ խմբում կմրցեն Անգլիայի և Իրանի հավաքականները: Խաղը կկայանա «Խալիֆա Ինթերնեյշնըլ» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 17։00-ին։

Ժամը 20։00-ին «Ալ-Թումամա» մարզադաշտում կկայանա Ա խմբի երկրորդ՝ Նիդերլանդներ-Սենեգալ հանդիպումը։ 

Մրցաշարային օրվա վերջին հանդիպումը տեղի կունենա երեկոյան՝ 23։00-ին, ԱՄՆ-ի և Ուելսի միջև՝ «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում։ 

Հիշեցնենք որ առաջին անգամ Աշխարհի գավաթն անցկացվում է Արաբական աշխարհում և առաջին անգամ մահմեդական մեծամասնությամբ երկրում։ Երկրորդ անգամ Արշխարհի գավաթը կխաղարկվում է Ասիայում 2002 թվականի առաջնությունից հետո, որն անցկացվեց Հարավային Կորեայում և Ճապոնիայում։

Ֆուտբոլի աշխարհի այս առաջնությանը վերջին անգամ կմասնակցի 32 հավաքական, քանի որ 2026 թվականի առաջնությունից սկսած մասնակցելու է 48 հավաքական։ Աշխարհի գործող չեմպիոնը Ֆրանսիան է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ուկրաինահայ գործարարների

Հաջորդը

15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում

Առնչվող նյութեր
Դիտել

Պատրաստակամ եմ ջանքեր գործադրել Հայաստանի ու Պերուի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի Հանրապետության նախագահ Պեդրո Կաստիլյոյին երկրի Անկախության օրվա առթիվ: Նախագահ…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ

Փետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share