4․5մլն դրամի առերևույթ հափշտակության դեպք՝ Հանրապետական անձավաբուժական կենտրոնում

Պարզվել են «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի և երկու աշխատակիցների կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները:

Դեռևս 2022թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ 2017-2022թթ. ընկած ժամանակահատվածում ՓԲ ընկերության առանձին աշխատակիցներ սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված 20 անձանց տվյալներով կազմել են 526 կեղծ բժշկական պատմագրեր, որոնք որպես պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայություններ, մուտքագրել են ՀՀ ԱՆ էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ և պետական բյուջեից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ստացել և հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 4․5 մլն ՀՀ դրամ գումար:

Վարույթի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվել են ՓԲ ընկերությունում պետպատվերի շրջանակներում «Սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության համակարգով փոխհատուցման ներկայացված բժշկական օգնության և սպասարկման ընդհանուր այդ 20 անձանց վերաբերյալ թվով 526 դեպքերի տվյալները:

Համադրելով ՀՀ ՍԷԿՏ համակարգից արտատպված վերոգրյալ անձանց սահմանահատումների վերաբերյալ տվյալների հետ, պարզվել է, որ որոշ դեպքերում անձինք առհասարակ բացակայել են ՀՀ-ից, սակայն նրանց կենսաչափական տվյալներով պետպատվերի շրջանակներում մատուցվել են բժշկական ծառայություններ:

Նախաքննության ընթացքում ընկերությունից առգրավվել և զննության են ենթարկվել վերոհիշյալ 20 անձանց վերաբերյալ բժշկական պատմագրերը:

Պարզվել է, որ որոշ դեպքերում էլ անձինք նշված կենտրոնում բուժում ստացել են, սակայն ոչ թե «Արմեդ» համակարգ մուտք կատարած ժամանակահատվածում, այլ՝ նույն տարվա ընթացքում՝ այլ ամիսների և օրերի: Անհամապատասխանություններ են ի հայտ եկել նաև բուժվող անձանց պատմագրերում նշված բուժման օրերի և «Արմեդ» համակարգ մուտքագրման օրերի միջև:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԲլինքենՆ ու Հաքան Ֆիդանը քննարկել են իրավիճակը Կովկասում

Հաջորդը

Քաղաքական ուժերը օգտագործում են արցախցիների հոգեվիճակը․ Գևորգ Առստամյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առնչվող նյութեր
Դիտել

Հրամանատարը զինծառայողի հորից 605.000 դրամ կաշառք է ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության…
Դիտել

Երևանի 2023թ. բյուջեի վերաբերյալ անցկացվել է հանրային բաց լսում

Երևանի 2023թ. բյուջեի և զարգացման ծրագրի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքել է կրակոցների մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share