44 օրյա պատերազմի հետևանքով 196 ՀՀ քաղաքացի անհետ կորած է համարվում, ևս 2 ը սեպտեմբերյան ագրեսիայի

ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման վերաբերյալ զեկույցում անդրադարձ կա գերիների վերադարձի խնդրին։

Ըստ զեկույցի, չհասցեագրված են մնում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մի շարք հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածություններ. «Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ»:

Զեկույցից տեղեկանում ենք, որ 2022 թվականի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը. «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով»: 

2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մանրամասներ Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով տարվող բանակցությունների վերաբերյալ

Հաջորդը

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալին

Առնչվող նյութեր
Դիտել

Լևոն Մնացականյանը ձերբակալված է. Բաքուն հաստատեց

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հաստատել է Լաչինի անցակետում ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին ձերբակալելու և կալանավորվելու մասին…
Դիտել

12 անձ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից այսօր, սիրտ-անոթային…
Դիտել

Արդեն երկու ժամ Սոթքի ուղղությամբ մարտերը շարունակվում են

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի…
Դիտել

Տեսանյութ․ ԱԱԾ-ն բացահայտել է մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share