8 ամսական երեխային փրկարարներն օգնել են տեղափոխել բուժհաստատություն

Փետրվարի 6-ին, ժամը 16:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփան գյուղում երեխան (8 ամսական) ունի բարձր ջերմություն, շտապօգնության ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողանում մոտենալ հիվանդին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բժիշկներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդի տուն։ Այնուհետև հիվանդին հոսպիտալացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ փրկարարները երեխային և բժիշկներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. երեխան հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը մոտեցել է 3000-ին

Հաջորդը

Երևանում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզի երեք բնակիչ

Առնչվող նյութեր
Դիտել

Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողները տուգանվում են

Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար…
Դիտել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է պատվաստումային գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share