92-ամյա Ջորջ Սորոսն իր կայսրության վերահսկողությունը փոխանցել է որդիներից մեկին

Հրեական ծագումով ամերիկացի միլիարդատեր, ներդրող, բարերար Ջորջ Սորոսն իր հսկայական կայսրության վերահսկողությունը հանձնում է որդուն՝ Ալեքսանդրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սորոսի մամուլի խոսնակի հայտարարությունը:

Նշվում է, որ խոսնակը հաստատել է կիրակի օրը The Wall Street Journal-ում հրապարակված Սորոսի հետ հարցազրույցի նշված մանրամասները։

92-ամյա Սորոսը հարցազրույցում նշում է, որ նախկինում չէր ցանկանում, որ իր Բաց հասարակության հիմնադրամները վերահսկվեն իր հինգ երեխաներից որևէ մեկի կողմից: Բայց խոսելով հիմնադրամը և իր 25 միլիարդ դոլար արժողությամբ կայսրության մնացած մասն իր 37-ամյա որդի Ալեքսին հանձնելու որոշման մասին, Ջորջ Սորոսն ասել է. «Նա վաստակել է դա»:

The Wall Street Journal-ին հարցազրույց է տվել նաև Ալեքսը՝ նշելով, որ ինքն «ավելի քաղաքական» է, քան իր հայրը, և որ նախատեսում է շարունակել ընտանեկան գումարները նվիրաբերել ԱՄՆ-ի՝ ձախ հայացքների տեր թեկնածուներին:

Ջորջ Սորոսի որդին նաև ասել է, որ ընդլայնելու է իր հոր «լիբերալ նպատակները» և  հիմնադրամի գործունեությունում ընդգրկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են քվեարկությունը և աբորտի իրավունքը, ինչպես նաև գենդերային հավասարությունը:

«Որքան էլ ես կցանկանայի փողը հանել քաղաքականությունից, սակայն քանի դեռ դա անում է մյուս կողմը, մենք նույնպես ստիպված կլինենք դա անել», – ասաց Ալեքսը։

Բաց հասարակության հիմնադրամների խորհուրդը դեկտեմբերին Ալեքսին ընտրել էր նախագահ: Հիմնադրամը, որն ակտիվ է աշխարհի ավելի քան 120 երկրներում, տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլար է ուղղում տարբեր խմբերի, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, ժողովրդավարության կառուցմամբ:

Իր հերթին POLITICO-ն նշում է, որ Ալեքսը Ջորջ Սորոսի երկրորդ կնոջից ունեցած երկու որդիներից ավագն է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Հաջորդը

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 50 ՃՏՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայրիկ Մուրադյան…
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից…
Դիտել

Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում մեքենաներ են բախվել. դրանցից մեկը շրջվել է, կան տուժածներ

Հունվարի 15-ին ժամը 10։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share