ԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում ենք տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ երկրի սահմանադրական կարգը պահպանելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն։ Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին, պահպանել զգոնություն, թույլ չտալ իրավակարգի խախտումներ»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 վիրավոր երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում

Հաջորդը

Ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի սադրանքը ահաբեկչական ակտ էր․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական դիվերսիային՝ այն որակելով ահաբեկչական ակտ։ Փաշինյանը, շեշտելով փաստը, որ…
Դիտել

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ՃՈ-ն «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում կիրականացնի ուժեղացված ծառայություն

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ,  Սեպտեմբերի…
Դիտել

Բացահայտվել պաշտոնատար անձանց կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա 

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում, ակտիվորեն համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՊԵԿ…
Դիտել

Առնվազն խոստանում եմ, որ Ադրբեջանը երջանիկ չի լինելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը փակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share