Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին՝ Հայաստանին աջակցելու համար

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն անդրադարձել է ապրիլին կայանալիք ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպմանը մի մի շարք մեղադրական հայտարարություններ հնչեցրել։ 

Հաջիզադեն նշել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի՝ նման բացահայտ հայանպաստ դիրքորոշումը, Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին, կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ն կաջակցեն իրեն Ադրբեջանի դեմ հերթական հնարավոր սադրանքներում: Այդ դեպքում ԵՄ-ը և ԱՄՆ-ն կկիսեն պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար։ 

«Այն ժամանակահատվածում, երբ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա ստեղծվում է եզակի հնարավորություն հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղ ջանքերի վրա և հրահրել տարածաշրջանում լարվածության և անկայունության նոր ալիքներ», – նշել է նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի զինված հարձակման գործով մեղադրյալներից 2-ը կալանավորվել են

Հաջորդը

Մոսկվայի մարզում հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 360-ի

Առնչվող նյութեր
Դիտել

Պեսկովը՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու լուրին անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Զորավարժությունները, այսպես ասենք, զգոնություն են առաջացնում,…
Դիտել

G7-ը կքննարկի Մինսկի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

G7-ի ղեկավարները հոկտեմբերի 11-ին կքննարկեն Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ Ուկրաինայի հակամարտության մեջ նրա ներքաշվելու դեպքում: Այդ…
Դիտել

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share