ԱՄՆ 2000 զինվորական բարձր պատրաստության վիճակում սպասում է կարգադրության՝ Մերձավոր Արևելքում տեղակայվելու

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է շուրջ 2000 զինվորականի պահել բարձր պատրաստության վիճակում, որպեսզի համապատասխան հրամանի դեպքում նրանք տեղակայվեն Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհի տարածած հայտարարությունը։

Նշվում է, որ այս նախաձեռնությունը «կմեծացնի Պաշտպանության նախարարության կարողությունը՝ արագ արձագանքելու Մերձավոր Արևելքում անվտանգային զարգացող իրավիճակին»։

«Այս պահին որևէ ուժեր տեղակայելու որոշում ընդունված չէ։ Նախարարը կշարունակի գնահատել մեր ուժերի դիրքերը և սերտ կապի մեջ կլինի դաշնակիցների և գործընկերների հետ», – նշված է հայտարարությունում։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմի վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ն ամրապնդում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Վաշինգտոնն արդեն երկրորդ ավիակիրն է ուղարկել Միջերկրական ծովի արևելք։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։ Երկու կողմերում զոհերի թիվը գերազանցել է 4200-ը, վիրավորների թիվը գրեթե 11 000 է։ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների թիվն, ըստ իսրայելական կողմի, 199 է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օտարերկրյա որդեգրումների բնագավառում լիազոր անձ հանդիսացած՝ ՔԿԱԳ գործակալության նախկին պետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Հաջորդը

Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Սերժ Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը…
Դիտել

ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է…
Դիտել

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները կզինվեն

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության…
Դիտել

ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը

ԵՄ-ը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share