ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ժամանակ թեմային անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը չի հանդիսանում բանակցված եռակողմ պայմանավորվածության մասնակից, որով 2020 թվականին ավարտվեցին մարտերը Լեռնային Ղարաբաղում և ռուսական զորքեր հաստատվեցին այնտեղ:

«Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն հարավկովկասյան տարածաշրջանին, և անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները բավականին մատնանշող են այդ իմաստով, և դա ևս մեկ կարևոր կետ կամ օրինակ է, թե Ռուսաստանը որքան ոչ վստահելի դաշնակից կամ գործընկեր է»,- նշել է պետքարտուղարության խոսնակը` պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի տեղեկությունները, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա, ու ինչ ազդեցություն դա կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության, և պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ

Հաջորդը

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

Առնչվող նյութեր
Դիտել

Կասեցվել է գազավորված ընպելիքի արտադրամասի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են…
Դիտել

Տնտեսությունում անտեր վիճակ է տիրում․Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, որ այսօր բիզնեսը մոլորված եւ շփոթված վիճակում է գտնվում։…
Դիտել

Երևանը անկեղծ չէ համագործակցության և կայունության հարցերում. Չավուշօղլու

Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է միայն տարածաշրջանում համագործակցության և կայունության նկատմամբ Երևանի անկեղծ մոտեցման դեպքում: Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share