Ապուշություն, հիմարություն և սուտ է․ Ալեն Սիմոնյանը արտահերթ ընտրությունների լուրի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է լուրերը, թե ՔՊ–ում արտահերթ ընտրությունների հարց է քննարկվում. «Ապուշություն, հիմարություն և սուտ։ Ինչի՞ համար են պետք արտահերթ ընտրությունները»։

Նրա խոսքով՝ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն ունի, և որևէ խնդիր չկա օրենքների ընդունման հարցում. «Ինչի՞ գնանք արտահերթ ընտրությունների․ սահմանադրական մեծամասնություն ունենք։ Էլ չենք ասում, որ էս վիճակում կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընտրությունների գնալ, անգամ՝ քաղաքային ընտրությունների չեն մասնակցում։ Իմաստը ո՞րն է։ Մենք օրենք ունենք, որ ուզում ենք անցկացնել, չե՞նք անցկացնում»։  

Նա նշել է, թե ժողովրդավարական իշխանությանը որևէ մեկը ոչինչ չի կարող պարտադրել .«Կարող էին Ռոբերտ Քոչարյանին պարտադրել ռուսները, կարող էին Սերժ Սարգսյանին պարտադրել։ Ասենք, ամերիկացիները գրանտ տալու դիմաց նախկին իշխանություններին կարող էին պարտադրել։ Մեզ ոչ ոք ոչ մի բան չի կարող պարտադրել, որովհետև մեզ վրա լծակ չունեն։ Մեզ պետք չի, որ մեր ընտրությունը ճանաչեն, մեր գլուխը շոյեն, ասեն՝ լեգիտիմ եք»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վաղը կեսօրից հետո սպասվում են տեղումներ

Հաջորդը

Դպրոցի տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն կանանց դերի բարձրացման առաջնահերթություն է դրել, և դուք շուտով կզարմանաք․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը բանակում կանանց դերի բարձրացման խնդիր է դրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի…
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը

2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share