ՊՆ-ն կանանց դերի բարձրացման առաջնահերթություն է դրել, և դուք շուտով կզարմանաք․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը բանակում կանանց դերի բարձրացման խնդիր է դրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ասաց, որ էականորեն աճել են պաշտպանական գերատեսչության հատկացումները: Եվ դա բնական է. պատերազմից հետո հենց պաշտպանական գերատեսչությունը պետք է նոր ձևակերպումներ տար և նոր մոտեցումներ ցուցաբերեր բանակի վիճակին, բանակի կրթությանը, սպառազինությանը և դրանից բխող ծախսային մասին»,- ասաց Քոչարյանը։

Նա հավելեց, որ պաշտպանության նախարարությունը զինված ուժերում կանանց դերի բարձրացման առաջնորդության խնդիր է դրել. «Եվ շուտով 2023 թվականին կզարմանաք, տեսնելով կանանց ներգրավվածությունը բանակում: Դա գրավիչ կլինի մյուս բոլոր պետական կառույցների համար ևս։ Դա շատ կարևոր է. կանայք այնպիսի ներգրավվածություն պետք է ունենան, որ տղամարդիկ գոնե մի քիչ ձգված լինեն բանակում»,- ասաց Քոչարյանը։

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ բանակում բոլոր ոլորտներում փոփոխություններ են լինելու՝ սկսած համազգեստից, վերջացրած սպառազինությունից։

«Իսկ փոփոխության ամենակարևոր բաղադրիչը լինելու է կրթությունը»,- ասաց Քոչարյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս 7 տուժել է․ ՊՆ

Հաջորդը

Վարչապետը հայտարարել է, որ բանակի բարեփոխման գործընթացը սկսված է

Առնչվող նյութեր
Դիտել

Խուզարկություններ ՀՅԴ որոշ անդամների բնակարաններում

Այսօր վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք…
Դիտել

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին. որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ Ըստ որոշման…
Դիտել

Բեյրութի հայ բնակիչները թուրքական բեռնատարի վարորդի վրա ներկ են լցրել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում հայ բնակիչները խոչընդոտել են թուրքական բեռնատարի շարժը: Այս մասին տեդեկացնում է Region…
Դիտել

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության աճի միտում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share