Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին. որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորումների. «Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ»: Վերոնշյալ կարգավորման համաձայն՝ ընտրությունները պետք է նշանակվեն սեպտեմբերի 17-ին (որպես նշված միջակայում գտնվող միակ կիրակի օրը)»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այցը կրում է հումանիտար բնույթ և նպատակ ունի նպաստել հակամարտության կարգավորմանը. Վատիկանի պետքարտուղար

Հաջորդը

Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք են եղել

Այսօր Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված  որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին…
Դիտել

Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share