Այցը կրում է հումանիտար բնույթ և նպատակ ունի նպաստել հակամարտության կարգավորմանը. Վատիկանի պետքարտուղար

Հուլիսի 12-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել  է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը։

Ողջունելով Սուրբ Աթոռի պետքարտուղարին հայոց հոգևոր կենտրոնում՝ Նորին Սրբությունը կարևորեց  վերջինիս այցը տարածաշրջան և իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ի նպաստ ներդրվող ջանքերի համար։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով Արցախի շրջափակմանը և ստեղծված հումանիտար աղետին, Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, կարևորեց միջազգային հանրության գործնական միջամտությունը՝ կասեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, հարձակողական գործողությունները և պաշտպանելու արցախահայության ինքնորոշման իրավունքը։

Իր հերթին պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինը Հայոց Հովվապետին փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եղբայրական ողջույնները՝ ընդգծելով, որ Սուրբ Աթոռի դիվանագիտական մշտական ներկայացուցչության բացումը Երևանում կնպաստի Վատիկանի և Մայր Աթոռի միջև փոխգործակցության առավել սերտացմանը։

Անդրադառնալով տարածաշրջան իր այցին՝ պետքարտուղարը նշեց, որ այն կրում է հումանիտար բնույթ և նպատակ է հետապնդում նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կարդինալ Պետրո Պարոլինը նշեց, որ վերջնական խաղաղության հասնելու գործընթացը բարդ է, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ և այս առումով սպասված արդյունքներ դեռ չեն արձանագրվել։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց դժվարին այս շրջանում Սուրբ Աթոռի և Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցության ու աջակցության համար, ինչպես նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Ֆրանցիսկոս Պապին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

Հաջորդը

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին

Առնչվող նյութեր
Դիտել

ՃՏՊ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. 4 կին տեղում մահացել է

Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի…
Դիտել

Հրազդանի կիրճում շաբաթ և կիրակի օրերին ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի

Հրազդանի կիրճում շաբաթ և կիրակի օրերին կիրճով ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի. հայտարարել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն…
Դիտել

Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. ՊՆ

Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ…
Դիտել

Պարեկների գործունեությանը միջամտելու համար 20 մեղադրյալներից 12-ը կալանավորվել է

Վերջին շրջանում, հանրապետության տարածքում պարեկային ծառայության ներդրման գործընթացին զուգահեռ, ավելի հաճախակի են դարձել իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share