Խուզարկություններ ՀՅԴ որոշ անդամների բնակարաններում

Այսօր վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ: Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշել է, որ ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը:

«Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար»,- նշել է Սաղաթելայնը։

Այս հայտարարության առնչությամբ պարզաբանում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումնում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․

2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։

Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն առնչվում է ապօրինի կերպով զենք պատրաստելուն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի են «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները

Հաջորդը

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ի

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետն անդրադարձել է ռազմական դրություն հայտարարելու նպատակահարմարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը պատրաստ է, և իշխանությունները պարբերաբար գնահատում…
Դիտել

Հենց Արևմուտքը հայտնվեց հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրները․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում…
Դիտել

Ոչ Երևանը, ոչ որևէ կառույց պարալիզացված չեն. ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ ընդդիմության ակցիաների համար ոստիկանությունը…
Դիտել

Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ․Բայրամով

Եռակողմ հայտարարությամբ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը խաղաղ օրակարգ է առաջ քաշում, իսկ Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share