Հայտնի են «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները

«Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունն անցկացվել է 80-րդ անգամ:

Այն տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ ազդարարելով համաշխարհային կինեմատոգրաֆի  լավագույնների անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունը հեռարձակել է NBC հեռուստաալիքը։

Սթիվեն Սփիլբերգն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին The Fabelmans ֆիլմի համար: Այն պատմում է հասունացման շրջանի մասին: Ֆիլմում ռեժիսորը մասամբ նկարագրում է իր երիտասարդությունը: Կինոնկարը հաղթել է նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Tar ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել Քեյթ Բլանշետը: Դերասանուհին կինոնկարում մարմնավորել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորին։ Բլանշետը ներկա չի եղել մրցանակաբաշխությանը, քանի որ մասնակցում է նկարահանումների Մեծ Բրիտանիայում։

Օսթին Բաթլերը մրցանակի է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում Elvis ֆիլմում հանրաճանաչ արտիստին մարմնավորելու համար:

«Կատակերգություն/մյուզիքլ» ժանրում լավագույն դերասան է ճանաչվել Քոլին Ֆարելը The Banshees of Inisherin ֆիլմի համար: Տրագիկոմեդիայի գործողությունները տեղի են ունենում իռլանդական կղզում: Ֆիլմը մրցանակի է արժանացել նաև որպես լավագույն կատակերգություն/մյուզիքլ, իսկ սցենարի հեղինակ Մարտին Մակդոնան ևս «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել:

«Կատակերգություն/մյուզիքլ» ժանրում լավագույն դերասանուհի է համարվել Միշել Յեոն Everything Everywhere All At Once ֆիլմի համար: Այն գիտաֆանտաստիկ կատակերգություն է:

«Լավագույն մուլտֆիլմ» է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Պինոկիո»-ն:

Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել House of the Dragon-ը: 

Քևին Քոսթները «Ոսկե գլոբուս» է ստացել սերիալի լավագույն դերասան անվանակարգում՝ Yellowstone սերիալում խաղալու համար։

Սեսիլ Բ. Դե Միլլի հեղինակավոր մրցանակը, որը տրվում է կինեմատոգրաֆիայի բնագավառում գրանցած հաջողությունների համար, տրվել է Էդի Մերֆիին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դատախազությունը Տարոն Մարգարյանից մի քանի անշարժ գույք և դրամական միջոցներ բռնագանձելու պահանջ է ներկայացրել

Հաջորդը

Խուզարկություններ ՀՅԴ որոշ անդամների բնակարաններում

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հուլիսի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան…
Դիտել

Պուտինն անդրադարձել է պատերազմի դադարեցման հարցում Ռուսաստանի դերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է 44-օրյա պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությանը: Նա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share