Հայաստանից Արցախ զորակոչիկներ այլևս չեն մեկնում

Հայաստանից զորակոչիկներին Արցախ այլևս չեն տանում ծառայության։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ Պն անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը։

Ըստ Սահակյանի՝ Արցախում ծառայությունն իրականացնում են պայմանագրային զինծառայողները։ Որոշումը կայացրել է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը։

«Արցախի համար մշակված է ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ, ըստ դրա՝ պայմանագրային զինծառայողներով համալրվում են Արցախի պաշտպանության բանակի թափուր հաստիքները։ Դա բավարարում է Արցախի պաշտպանությանը։ Հիմնականում Արցախի ռեսուրսից համալրվում են պայմանագրային զինծառայողներով։ Մեր հիմնական նպատակն է ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանել։ Մենք ունենք այդպիսի փորձ նաև հայաստանի հատվածում, Երրորդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողներ այլևս չէին ընդգրկվում առաջնագծի մարտական հերթապահությանը։ Հնարավորության դեպքում մնացած բոլոր զորամիավորումներում գնալու ենք դրան՝ ժամկետային զինծառայողներն զբաղվելու են միայն պատրաստությամբ, անհրաժեշտության դեպքում պիտի կիրառվեն ըստ նշանակության»,- ասաց Սահակյանը։

Վերջին անգամ Հայաստանից Արցախի պաշտպանության բանակ զորակոչիկներ զորակոչվել են 2020 թվականի ամռանը։ Նրանք օգոստոսին զորացրվելու են և Արցախում այլևս Հայաստանից ժամկետային զինծառայողներ չեն լինի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վերջին օրերին Ռուսաստանն ավելի քան 200 մլն դոլարի հրթիռ է կրակել Ուկրաինայի վրա Ֆորբս

Հաջորդը

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային…
Դիտել

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share