Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, մանրամասն քննարկել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը, մտքեր փոխանակել խնդրի հանգուցալուծման շուրջ:

Հանրապետության նախագահը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը կատարել եռակողմ հայտարարություններից բխող բոլոր պարտավորությունները՝ նույնն ակնկալելով ադրբեջանական կողմից:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր լիակատար աջակցությունն արտահայտելով խաղաղ գործընթացին նշել է, որ Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՔՊ-ն այս անգամ ևս չի դիմելու ՍԴ՝ 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ

Հաջորդը

Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ․ IDRW

Առնչվող նյութեր
Դիտել

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը հանդես է գալու Բահրեյնի դրոշի ներքո

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ Գոռ Մինասյանն այսուհետ ներկայացնելու է Բահրեյնը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը։ Հավաքականի…
Դիտել

Շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին․ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարություը տեղեկացնում է, որ հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող…
Դիտել

ԱՄՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանման և Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share