Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Զրույցի ընթացքում Շառլ Միշելը ընդգծել է Եվրամիության համար Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը։

Նա նշել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ։

Նշելով Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ եռակողմ հանդիպումները և այդ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման ու սահմանագծման, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման շուրջ բանակցությունները կհանգեն իրական արդյունքների։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարեկները մարիխուանա են հայտնաբերել

Հաջորդը

Սևանա լճի մակարդակը իջել է 1սմ-ով

Առնչվող նյութեր
Դիտել

Երեւանում ծառն ընկել եւ մասամբ փակել է երթեւեկելի գոտին

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն…
Դիտել

Ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել․ՊՆ

Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել…
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share