Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը հանդես է գալու Բահրեյնի դրոշի ներքո

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ Գոռ Մինասյանն այսուհետ ներկայացնելու է Բահրեյնը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է․ «Այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների  գերծանրքաշային երեք ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ամեն երկիր հնգական  քաշային կարգերից յուրաքանչյուրում կարող է երկուական մարզիկ – մարզուհի ներկայացնել: Այս պարագայում մեր առաջատար հերկուլեսներից մեկը կզրկվի մասնակցությունից: Կարելի է հնարավորություն տալ «ավելորդին», որ նա հանդես գա մեկ այլ երկրի հավաքականում: Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Բահրեյնի ֆեդերացիայի ցանկությանը: Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում  անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար: Ի դեպ,  օլիմպիական խաղերի պարագայում,  յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց  և կանանց հինգական  քաշային կարգերում  ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ – մարզուհի»:

Գերծանրքաշային կարգում Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոստիկանության կապիտանը գումար է հափշտակել.Ներքին անվտանգության վարչության բացահայտումը

Հաջորդը

Գազալցակայանները կտուգանվեն չվկայագրված գազաբալոնները լիցքավորելու պարագայում

Առնչվող նյութեր
Դիտել

Ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին ահազանգ. ԱԻՆ

Ապրիլի 21-ին, ժամը 16:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող…
Դիտել

Եվրամիությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում. Կլաար

Եվրոպական Միությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ…
Դիտել

Շահումյանը եղել է, կա ու միշտ կմնա Արցախի անբաժան մասը. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 30-րդ տարելիցի կապակցությամբ։ 30 տարի առաջ՝ 1992 թ.…
Դիտել

Վարչապետն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share