Ոստիկանության կապիտանը գումար է հափշտակել.Ներքին անվտանգության վարչության բացահայտումը

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներից մեկը խոշոր չափերի կաշառքի դիմաց կազմակերպում է առանց քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրման գործընթաց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով հանդիպել են ոստիկանության կապիտանին։ Վերջինս տեղեկացրել է, որ 150-250 հազար դրամ կաշառք տալու եղանակով կարող է աջակցել առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալուն:

Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում քաղաքացիները 2021 թվականի հոկտեմբերից 2022 թվականի ապրիլ անձամբ կամ մտերիմների միջոցով ոստիկանության կապիտանին են տվել պահանջած 150 հազարից 250 հազար դրամը։ Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ ոստիկանության կապիտանը, ի սկզբանե նպատակ չունենալով աջակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացին, խաբեությամբ հափշտակել է գումարները:

ՆԱՎ-ում իրականացված ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ, և որոշում է կայացվել ոստիկանության ծառայողին ներգրավել որպես մեղադրյալ։

Նախաքննությունը շարունակվում է: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացու դի.ԱԻՆ

Հաջորդը

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը հանդես է գալու Բահրեյնի դրոշի ներքո

Առնչվող նյութեր
Դիտել

Վստահություն չունեմ Աղվան Հովսեփյանի գործի արդար քննության առումով․ Արթուր Սաքունց (տեսանյութ)

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազդագիր» կայքին տված հարցազրույցում նշեց, որ վստահություն չունի նախկին գլխավոր դատախազ՝ Աղվան Հովսեփյանի գործի արդար…
Դիտել

5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Սյունիքում

Հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ 03:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից…
Դիտել

Բացահայտվել է կրթության ոլորտում կոռուպցիոն բնույթի չարաշահումների դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների իրականացրած տարաբնույթ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share