Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ի

ԴատաԼեքս դատական տեղեկատվական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

«Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության` արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին, մերժել:

Պետական տուրքի հարցը համարել լուծված»,- ասվում է հրապարակված վճռի մեջ։ Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։
Հիշեցնենք, որ հայցը վերաբերում է 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը.

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ «Մարտի 1»-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խուզարկություններ ՀՅԴ որոշ անդամների բնակարաններում

Հաջորդը

Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ բանակցությունները 3 հայ զինծառայողների մարմինները գտնելու ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Դատախազը զրուցեց զոհվածների հարազատնմերի հետ

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Դատախազության շենքի դիմաց զրուցել է 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատների հետ, որոնք ակցիա…
Դիտել

Որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Հադրութի…
Դիտել

Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share