Արցախ ուղևորվող բեռնատարներն առայժմ Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է, որ դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի, տեղեկացնում է «Արմենպրեսը»։ 

Սարգսյանը հայտնել է` բեռնատարները ներկայիս հատվածում կմնան այնքան, մինչև որոշակի պատասխան կստանան, որ որոշվեն հաջորդ քայլերը: Արդեն իսկ դիմել են խաղաղապահներին, որ կազմակերպվի հումանիտար բեռների տեղափոխումը դեպի ԼՂ։

«Մենք կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, որպեսզի կազմակերպվի հումանիտար  բեռների տեղափոխումը  Լեռնային Ղարաբաղ, այս պահին դեռ  չունենք հստակ արձագանք. սպասում ենք պատասխանի: Լրացուցիչ զարգացումների դեպքում արդեն հավելյալ կտեղեկացնենք»,- նշել է նա

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հաջորդը

Զինծառայող է զոհվել. հայտնի է անունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանի հերթական ապատեղակատվությունը. ԱՀ ՊՆ

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի…
Դիտել

Վարդան Այվազյանի կողմից ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ի…
Դիտել

2023 թվականի մարտի 16-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի  մարտի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share