Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան․ տեղեկավտական շտաբ

Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ներկայացնել որպես զինծառայողների տարհանում: Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են բազմիցս:

Արցախից ռուսական խաղաղապահների կողմից տեղափոխված անձինք հայաստանյան և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև հանրապետությունում շինարարության, հանքարդյունաբերության ոլորտներում ընդգրկված ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագետներ և բանվորներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքն ու չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր:

Արցախի տեղեկատվական շտաբ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Հաջորդը

Գևորգ Ալթունյանը և ևս 4 անձ ձերբակալվել են 106.3 մլն ՀՀ դրամ հափշտակելու և պաշտոնական կեղծիք կատարելու համար. ՔԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Սողանք Վրաստանում․ կան զոհեր և անհետ կորածներ

Նախօրեին Վրաստանի Օնիի մունիցիպալիտետում՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի է ունեցել սողանք՝ «Սանսենտ շովի» հյուրանոցի մոտ։ Այս պահին առկա…
Դիտել

Մայր Աթոռը իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք,…
Դիտել

Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը անցել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման

Մայիսի 5-ին՝ ժամը 01:45, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 75 օր տևողությամբ: ՊՆՎ-2023-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share