Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում ՀՀ համար. Արման Թաթոյան

Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ պայքարել դրանց դեմ․ Այս մասին Ֆեյսբուքում գրել էՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ:

Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:

Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս`քարոզչական բաղադրիչներով թե´ ներքին, թե արտաքին լսարանի համար:

Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ պայքարել դրանց դեմ »,- գրել է Արման Թաթոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է

Հաջորդը

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է Սարուշենի դաշտերում աշխատողների ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Ծանուցագիր է ուղարկվել Սամվել Մայրապետյանին ու ընտանիքի անդամներին

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել գործարար, այս պահին հետախուզման մեջ…
Դիտել

Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 վիրավոր երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում…
Դիտել

Համազգային ստորագրահավաք

Հայաստանի կանանց նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսում Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին դիմելու համար՝ քննել Հայաստանի Հանրապետության սահմաններին սպառնացող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share