Բաքուն տարբեր միջոցներով տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ։

«Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա։
 

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ  երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետն այս համատեքստում էական է համարում նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որն նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլ նաև հարակից շրջաններ։

«Սա նշանակում է, որ ոչ միայն Մարտակերտի, Հադրութի մի շարք գյուղերի, Մարտունու մի շարք գյուղերի, այլ նաև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերը արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան»,- նշեց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միքայել Մինասյանը քողարկել է «Ձորագետ Հիդրո»-ի բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալը, ստացել է 1 մլրդ դրամից ավելի եկամուտ

Հաջորդը

Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն…
Դիտել

Հայաստանի կողմից նախապայման չի եղել հանդիպելու հարցում. Ռուբինյանը՝ Քըլըչին

Թուրքիայի հատուկ բանագնաց, հայ-թուրքական կարգավորման բանակցություններում ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, թե Հայաստանում որոշ իրադարձություններ եղան, որոնք խաթարեցին…
Դիտել

«Նոր Զովք»-ում հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են

Մարտի 1-ին, աշխատանքային օրվա վերջին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ էին ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի…
Դիտել

Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծն ամբողջապես պատրաստ է․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծն ամբողջապես պատրաստ է․ «Հիմա այն անցնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share