ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհեր

Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի:

Տուժածներ Բ. Ս.-ն (ծնված 1990 թ.), Տ. Մ.-ն (ծնված 1989 թ.), Զ. Գ.-ն (ծնված 1985 թ.), Խ. Մ.-ն (ծնված 1986 թ.) և Ի. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Զ. Գ.-ի, Խ. Մ.-ի և Ի. Ա.-ի մահը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել. ՆԱՏՕ գլխավոր քարտուղար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաջորդը

Միջազգային իրավունքը թույլ պետությունների գործիքն է, իսկ քաղաքական սակարկությունը ուժեղների. Արտաշես Խալաթյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն հրապարակել է զորակոչիկների ընտրության անցկացման ժամանակացույցը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ձմեռային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի…
Դիտել

ՄԻՊ-ի աջակցությամբ կալանավորը ՔԿՀ-ում ստացել է անհրաժեշտ շնչառական սարքը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աջակցությամբ կալանավորը քրեակատարողական հիմնարկում ստացել է անհրաժեշտ շնչառական սարքը: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից: «Փաստաբանը դիմել է…
Դիտել

Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ չունեցող մսեղիքը ոչնչացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 և Գարեգին…
Դիտել

Հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության ակցիայի ընթացքում ծեծի դեպքի առթիվ. ՔԿ

Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքական ընդդիմության կողմից ավտոճանապարհը փակելու նախաձեռնության ընթացքում վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share