ՄԻՊ-ի աջակցությամբ կալանավորը ՔԿՀ-ում ստացել է անհրաժեշտ շնչառական սարքը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աջակցությամբ կալանավորը քրեակատարողական հիմնարկում ստացել է անհրաժեշտ շնչառական սարքը:

Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից:

«Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալին ցուցված բուժօգնությունը չի տրամադրվում։

Մասնավորապես, իր պաշտպանյալը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից երեկոյան ժամի տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, և վերջինիս բժշկի կողմից ցուցվել է քունը կազմակերպել բացառապես շնչառական ապարատով, որի անխափան աշխատանքը հնարավոր է միայն մշտական ինտերնետային կապի հասանելիության պարագայում։

Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալը գտնվում է կարանտինային խցում, որտեղ ինտերնետային կապ հնարավոր չէ ապահովել։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը բարձրացված խնդիրը քննարկել է իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։

Քննարկման արդյունքում, կարևորելով անձի առողջության պահպանման իրավունքը, ոչ աշխատանքային օրը, կազմակերպվել է կալանավորի տեղափոխումը այլ խուց, որտեղ ապահովվել է ինտերնետի անխափան աշխատանք, և շնչառական սարքը հնարավոր է եղել գործարկել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ

Հաջորդը

Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ. ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հումանիտար իրավիճակի վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

6 դատապարտյալ կներկայացնի Հայաստանը՝ դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը

Սույն թվականի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է միջհիմնարկային շախմատային մրցաշար տարբեր քրեակատարողական…
Դիտել

Բողոքի ակցիա ընդդեմ Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարման

Իսրայելում հայկական համայնքի ներկայացուցիչներն այդ երկրի իշխանություններից պահանջել են դադարեցնել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին զենքի մատակարարումը: Իսրայելում հայկական համայնքի…
Դիտել

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է,…
Դիտել

ՔՊ պատգամավորն այս փուլում բացառել է ադրբեջանցի կալանավորված զինծառայողների փոխանակումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը բացառել է այս փուլում հանրապետության սահմանը հատած ադրբեջանցիների փոխանակումը։ «Եթե տեղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share