Միջազգային իրավունքը թույլ պետությունների գործիքն է, իսկ քաղաքական սակարկությունը ուժեղների. Արտաշես Խալաթյան

Պետք է միշտ հիշել, որ միջազգային իրավունքը թույլ պետությունների գործիքն է, իսկ քաղաքական սակարկությունը ուժեղների։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է իրավագետ Արտաշես Խալաթյանը։

«Միջազգային իրավունքի և անիրավ քաղաքականության միջև բաժանարար գիծը բարակ է, ինչպես որոշ վայրերում հայ֊ադրբեջանական շփման գիծը։ Չտա Աստված, որ մենք կամա, թե ակամա հատենք այդ գիծը։ Այդ դեպքում մեզ հետ որպես պետության, կվարվեն այնպես, ինչպես մեր պատանդառված քաղաքացիների հետ Ադրբեջանում։
Եվ մի բան էլ. այն պետությունները, որոնք հայ֊ադրբեջանական կոնֆլիկտում միջազգային իրավունքի դաշտից (խաղաղության պայմանագիր դելիմիտացիայի հիմքերի սահմանմամբ և այնուհետև դեմարկացիա) մեզ շեղում են դեպի քաղաքական սակարկությունների դաշտ (ուժի կիրառման սպառնալիքով առանց խաղաղության պայմանագրի կնքման՝ դելիմիտացիա և դեմարկացիա, անհասկանալի հանձնաժողովներով սահմանների տեղորոշման համաձայնությունների պարտադրում) մեզ տանում են դեպի ծուղակ, որից մենք կարող և դուրս չգանք», – նշել է Արտաշես Խալաթյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհեր

Հաջորդը

Մահացել է ռուս հայտնի հեռուստամեկնաբան և մարզական լրագրող Վասիլի Ուտկինը

Առնչվող նյութեր
Դիտել

Վազգեն Թևանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը 12-1 հաշվով…
Դիտել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթել է Սիսիանի ՏԻՄ ընտրություններում

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայները հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն…
Դիտել

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 9,4%։ 2,1%–ով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը,  15,6%–ով՝ շինարարությունը, …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share