ԵՄ-ն Ադրբեջանի հետ Էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կասեցում չի դիտարկվում․ Բորել

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին, Լաչինի միջանցքի արգելափակման խնդրին ու ԵՄ դիրքորոշմանը։ 

Բորելը, մասնավորապես, ասել է.
«2023թ․ հունիսի 26-ին ԵՄ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանն ու Ադրբեջանը քննարկվել են որպես առանձին օրակարգային հարցեր, որտեղ բարձր ներկայացուցիչ/փոխնախագահը ներկայացրել է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական արգելափակման հետևանքով իրավիճակի վատթարացման վերաբերյալ զեկույց։ Նա նախազգուշացրել է արտգործնախարարներին հումանիտար ճգնաժամի վտանգի մասին և փոխանցել եվրոպական խորհրդարանի կոչը՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Մի քանի անդամ երկիր աջակցություն է հայտնել ԵԽ նախագահի և ԵՄ բարձր ներկայացուցչի ջանքերի համար ու բարձրաձայնել անհանգստությունը միջանցքի շարունակական արգելափակման կապակցությամբ։ 

ԵՄ-ը 2022թ․ դեկտեմբերի սկզբից ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքում և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ-ը բազմիցս կոչ է արել բացել միջանցքն ամբողջությամբ և շարունակում է ամենաբարձր մակարդակով ակտիվորեն ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների փոխընդունելի կարգավորման աշխատանքներում։ 

Այս առումով, Ադրբեջանի հետ 2022թ․ հուլիսի 18-ին ստորագրված Էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կասեցում ներկայումս չի դիտարկվում, որը ԵՄ-ի՝ էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու ջանքերի մասն է կազմում: Այնուամենայնիվ, ԵՄ-ն կշարունակի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հրատապ լուծման անհրաժեշտության առումով ազդել Բաքվի վրա, քանի որ դա պատշաճ կերպով չկատարելը կարող է գործնական ազդեցություն ունենալ ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում. ԿԳՄՍՆ

Հաջորդը

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի հնչեցրած պատրաստակամությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում ՀՀ համար. Արման Թաթոյան

Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ պայքարել դրանց դեմ․ Այս մասին Ֆեյսբուքում գրել էՀՀ Մարդու իրավունքների…
Դիտել

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժածների վիճակից

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության…
Դիտել

Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում չորեքշաբթի երեկոյան հաստատեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնում Անդրեյ Վոլկովին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share