Ֆրանսիան ՀՀ-ի հետ ռազմական գործարք կնքելու համաձայնություն է տվել.Կատրին Կոլոննա

Իմ Հայաստան այցով ուզում եմ ցույց տալ, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ցանկացած սպառնալիքի նկատմամբ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ 

«Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին՝ իր պաշտպանությունն ապահովելու համար։ Պաշտոնապես դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ ՀՀ-ում դիտորդական առաքելությունն ընդլայնելու, մանդատը մեծացնելու, նաև Հայաստանը «Խաղաղության Եվրոպական մեխանիզմի» մեջ ներառելու համար, ինչպես, օրինակ, Մոլդովայի պարագայում է»,- նշել է Կոլոննան։։ 

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է, որ ԵՄ-ն և նրա անդամները հստակ ազդակներ ցույց տան Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված։ «Ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ կոպիտ արձագանքի կարժանանա»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանակերտում ձերբակալվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը

Հաջորդը

Իրանը հումանիտար բեռ է ուղարկել Արցախից բռնի տեղահանված անձանց համար

Առնչվող նյութեր
Դիտել

Այրվածքներ ստացած 3 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում  տեղակայված  զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայողներն էլ արդեն տեղափոխվել են…
Դիտել

Բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք․ Սերժ Սարգսյան

– Պարո՛ն նախագահ, ամփոփենք մեր զրույցն այսօրվա իրողություններով: Դուք փոքր-ինչ խոսեցիք այդ մասին` բանակցային գործընթացը կանգնած է, չկա,…
Դիտել

ՄԻՊ-ը՝ սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով, դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների…
Դիտել

Մենք նաև գլխավոր հյուպատոսություն ենք բացում Շուշիում․ Էրդողան

«Անկարան հույս ունի, որ Երևանը կօգտվի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունից». «Սպուտնիկ Ադրբեջան»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանից մեկնելիս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share