Գոյություն ունեն սկզբունքներ, որ պահպանվում են ցանկացած սահմանադրությունում. Վ․ Վարդանյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ սահմանադրությունը փոփոխելուց հետո միայն խաղաղության պայմանագիր կնքելու հայտարարությունները․

«Սահմանադրական բարեփոխումներ և փոփոխություններ պետք է իրականացվեն, և իրականացվելու են բացառապես Հայաստանի ժողովրդի կամքով, որովհետև ոչ ես, ոչ դուք սահմանադիրներ չեք։ Սահմանադիրը ժողովուրդն է»,- ասել է նա։

Անդրադառնալով նոր սահմանադրության ընդունմանը՝ նա ասել է. «Նոր սահմանադրությունը նշանակում է նոր ամբողջական ընթացակարգ։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք, անկախ նրանից, թե ինչ սահմանադրություն կլինի՝ նոր թե փոփոխված, պահպանվում են ցանկացած սահմանադրության տեքստում, որովհետև համարվում են ցողունային սահմանադրական բջիջներ, առանց որի հնարավոր չէ ապահովել սահմանադրական ամբողջական համակարգի գոյատևումը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչո՞ւ են առանց մտածելու կատաղի վրա տալիս. Շիրինյան

Հաջորդը

2 քաղաքացի դուրս է բերվել փլատակներից

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանում հաղթել է Էրդողանը

Ադրբեջանում թուրք ընտրողների մեծամասնությունը քվեարկել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։ Ադրբեջանում 15 ընտրատեղամասերում անցկացված քվեարկության…
Դիտել

Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share