ՀԱՊԿ-ը որպես դաշնակից չէր ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ և դրանով լուծարվելու էր ՀՀ պետականությունը. Փաշինյան

Հայաստանի պետականությունը զրոյացնելու և վերացնելու հաջորդ փուլը եղել է 2021 թվականի մայիսի 12-ին, ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն լուծարված էր, Կառավարությունը հրաժարական տված՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, ևԱդրբեջանի զինված ուժերը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։

Այս մասին այսօր Ազգային ժողովում, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Այն ժամանակ կային ուժեր, որոնք մեզնից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի, ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ն գա մեզ օգնության, նրանց տրամաբանությամբ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ն չէր կարող նման բան անել, չնայած ՀԱՊԿ-ի դե յուրե ձևակերպած պարտավորությունները բոոլորովին այլ բան մասին էին վկայում»։

Հետո, ըստ վարչապետի, պետք է պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գար ՀՀ, այլ որպես խաղապահ, ինչով փաստացի Հայաստանին դուրս էր դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից․ «Ինչևէ, եթե Կառավարությունը այն ժամանակ տուրք տար էմոցիաներին ու նման շեշտադրություններին իրադրությունը կգնար հետևյալ սցենարով․ Ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնիշխան տարածքների խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ ոչ թե դաշնակիցների այլ խաղապահների ծավալում, ապա դրածո իշխանությունների ձևավորում և ՀՀ պետականության փաստացի լուծարում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատմական և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն. Փաշինյան

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ վարչապետի ելույթը Ազգային Ժողովում

Առնչվող նյութեր
Դիտել

Հնդկաստանում գրեթե 40 մարդ է մահացել կեղծված ալկոհոլ օգտագործելու հետևանքով

Հնդկաստանի Բիհարի նահանգում առնվազն 39 մարդ է մահացել, մի քանիսն էլ հոսպիտալացվել են կեղծված ալկոհոլ օգտագործելուց հետևանքով: Այս…
Դիտել

Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը. Գուրգեն Ներսիսյան

Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) և սկսել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share