Հայ եկեղեցու 11-րդ պատվիրանը՝ Ռուսաստանից բացի այլ Աստվածներ չպիտի լինեն քեզ համար   

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, որի ընթացքում ընդունվել է հայտարարություն, որով եկեղեցականները Արցախում տեղի ունեցած ոճրագործությունների համար դատապարտել են միջազգային հանրությանը, կոշտ և սուր քննադատության են ենթարկել Հայաստանի իշխանությանը և ոչ մի բառ չեն ասել Ռուսաստանի հասցեին, որը համարվում է Արցախի հայաթափման գլխավոր մեղավորն ու գլխավոր պատասխանատուներից մեկը։ Ավելին, եկեղեցականները Հայաստանի իշխանություններին կոչ են արել վերջ տալ արկածախնդրություններին և դաշնակից պետությունների հետ հարաբերություններում, հանդես բերել զգոնություն և խելամտություն

Տպավորություն է, որ Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը  տեղի է ունեցել մոսկովյան ինչ-որ օբյեկտներից մեկում և սեղանապետի դերում հանդես է եկել Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Ընդհանրապես հայ եկեղեցու սպասավորները գնալով ավելի ու ավելի են բացում իրենց իրական դեմքը։ Թեպետ նրանց իրական  դեմքը չի էլ փոխվել, ուղղակի խնամքով ծածկված է եղել, երբ Հայաստանի իշխանության ղեկին Ռուսիո կամակատարներն են եղել։ Այսօր պատկերն այլ է, և եկեղեցականներն սկսել են ցույց տալ թե ում համար են հիմնականում աղոթում և անհանգստանում։

Հայ հոգևորականները՝ եկեղեցու, կրոնի հավատքի հարցերը թողած Ռուսաստանի փաստաբանությամբ են զբաղված։ Ռուսաստանի հասեցին ասված ամեն մի թթու խոսքը՝ Հայ հոգևորականների համար դարձել է մահացու մեղք։ Աստվածաշնչյան 10 պատվիրանների խախտումն այդքան ծանր չեն տանում՝ որքան Ռուսաստանի հասեցին ուղղված նույնիսկ ամենաթեթև քննադատությունը։ Հայ հոգևորականների «անձնազոհությունը» այս տեմպով որ շարունակվի գուցե հատուկ նրանց համար Աստվածաշնչյան 10 պատվիարններին ևս մեկն էլ ավելալա, 11-րդ-ը՝ Ռուսաստանից բացի այլ Աստվածներ չպիտի լինեն քեզ համար:

Հեղինակ՝ Գարեգին Աստվածատուրյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զախարովան սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է մատնացույց անում

Հաջորդը

Բռնել կոկորդից, բայց դեռ չխեղդել․ Հայկ Դեմոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում․ Պեսկով

Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, և ցավում է, որ հայկական…
Դիտել

ԼՂ—ից Հայաստան է տեղահանվել 29.000 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Իտալիայի մասնաճյուղի հաղորդագրության համաձայն, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված փախստականների թվում 29 հազար երեխա կա։…
Դիտել

ԵՊՀ-ում բղավել են, հարվածել ռեկտորի աշխատասենյակի դռանը. կան ձերբակալվածներ

2023թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան ԵՊՀ-ից Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք մուտք են գործել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share