Հայաստանի իշխանությունները ոչնչացնում են մեր դաշնակցային հարաբերությունները. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպմանը Մալթայում․ «Մալթայի այդ հանդիպումը մենք դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ։ Հիշեցնեմ, որ նախորդիվ Կիև էր մեկնել Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել էր Ստեֆանչուկին, Փաշինյանը Գրանադայում շփվել էր Զելենսկու հետ։ Երևանում, կարծում եմ, պետք է իրենց հաշիվ տան, որ խոսք է գնում մեր երկրի դեմ ագրեսիվ դիմակայողների հետ ցուցադրական «սիրախաղերի» մասին։ Այստեղ ուրիշ սահմանում չկա։ 

Ցավոք, հանրապետության ներկայիս իշխանությունները նպատակաուղղված, համառ քայքայում են մեր դաշնակցային հարաբերությունները։ Բացի այդ, մի շարք զլմ–ներ կան Հայաստանում, որոնք վճարվում են պետական իշխանությունների հետ աֆիլացված օրգանների կողմից։ Դա չթաքնված ռուսաֆոբիա է․ մենք գիտենք՝ ովքեր են վճարում և ովքեր են կանգնած այդ ռեսուրսների թիկունքում»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գիտաշխատողների աշխատավարձերն էականորեն կավելանան

Հաջորդը

Հերացի փողոցում առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին

Առնչվող նյութեր
Դիտել

Ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում. Փաշինյան

Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանն անդրադարձավ հայ-վրացական հարաբերություններին ու առևտրաշրջանառության աճին: «Անկասկած, ընդհանուր…
Դիտել

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել

Լաչինի միջանցքում Բաքվի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է…
Դիտել

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարարի հետ

Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share