Ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում. Փաշինյան

Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանն անդրադարձավ հայ-վրացական հարաբերություններին ու առևտրաշրջանառության աճին:

«Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար: Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:

Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում:

Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ: Վարչապետի խոսքով՝ համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

«Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել տարածաշրջանային ու միջազգային մակարդակով»,- ասաց նա:

Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի շինարարությունը մեկնարկել էր 2021 թվականի մայիսին:

Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանում է միջազգային չափանիշներին, թողունակությունը -4 անգամ ավելի մեծ է լինելու: Այն փորձնական շահագործման է հանձնվել օգոստոսի սկզբին։ Բացման պաշտոնական արարողությանը ելույթ են ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին

Հաջորդը

Էրիկ Բաղդասարյանը՝ Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների չեմպիոն

Առնչվող նյութեր
Դիտել

Ցանկության պարագայում կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը մոտ է։ Ըստ Սիմոնյանի՝ եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի,…
Դիտել

Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share