Որտեղից է Շուշիի սողացող անկումը

ԱԺ քննիչ հանձնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ 2020-ի պատերազմի ընթացքում ԼՂ նախագահը բազմիցս լուր է հաղորդել, որը, սակայն, Հայաստանի զինված ուժերի ԳՇ-ն սկզբում չի հաստատել, բայց հետո ընդունել է փաստը․

«Հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունն ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, նրա պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էին։ Ի վերջո, հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է։ Բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած՝ լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զարիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին՝ ըստ էության, փակելով ճանապարհը։ Լուրն ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, սակայն Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը»,- ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա պատերազմի ընթացքում մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված վիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, Հայաստանի ԶՈւ ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ»։ 

Ըստ նրա՝ այդտեղից էլ սկսվել է Շուշիի սողացող անկումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեր-Պետրոսյանի հոդվածը չէր պատասխանում հարցին՝ ինչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

ՀԱՊԿ-ից Հայաստանի պահանջները հիմնավոր են. Լուկաշենկո

Առնչվող նյութեր
Դիտել

Սյունիքում գրոհային խումբ են ձերբակալել. Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Արցախից հետո փորձում են նաև անկայունություններ ստեղծել Սյունիքում։ 7 հոգանոց գրոհային խումբ է եղել։ Հենց նրանք պետք է…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։ Վարչապետին զեկուցվել է ծառայության ձևավորման աշխատանքների…
Դիտել

Հայաստանի և Իտալիայի դատախազները հուշագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share