Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել

Լաչինի միջանցքում Բաքվի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Հարցուպատասխանի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորը Ֆրանսուա Քսավիե Բելավին խստորեն քննադատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար ճգնաժամի:

«Արդարադատության դատարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից շրջափակումը, սակայն այս պետական ահաբեկչությունը չի հանգեցրել Խորհրդի կողմից որևէ պատժամիջոցի, իսկ Հանձնաժողովը, թվում է, անկարող է, ինչպես հարկն է, դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների այս շատ լուրջ խախտումը», – նշել է ԵԽ պատգամավորը:

Անդրադառնալով պատգամավորի դիտարկումներին՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ընդգծել է. «Ադրբեջանի կողմից կայացված միակողմանի որոշումը՝ այս անցակետը տեղադրելու վերաբերյալ, լիովին հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին»:

Բորելը շեշտել է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ԵՄ դիտորդական առաքելության պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս:

«Կան տարածքային գոտիներ, Հայաստանի հետ սահմանային հատվածներ, որտեղից երևում է, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում, սակայն միջանցքն ինքնին առաքելության իրավասությունների և նրանց պատասխանատվության գոտուց դուրս է: Այժմ մենք փորձում ենք կոնկրետ այս խնդրի համար լուծում գտնել», – նշել է Բորելը:

Ինչ վերաբերում է ԵԽ պատգամավորի կողմից նշված անգործությանը, Բորելը շեշտել է, որ օրերս Մոլդովայում շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի միջև: Բացի այդ, ըստ Բորելի, Շառլ Միշելի հետ ևս մեկ հանդիպում նախատեսվում է հուլիսին Բրյուսելում:

Ըստ Ժոզեպ Բորելի՝ ջանքեր են գործադրվում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար, կողմերը նույնպես պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու բանակցությունները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դատախազության և իրավապահ կառույցների համագործակցությունը պետք է ուղղված լինի քրեական վարույթների քննության արդյունավետությանը

Հաջորդը

Ադրբեջանական կողմը խոչընդոտել է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ. ԱՀ ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժ․10։00-ի դրությամբ 66.500 է

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժ․10։00-ի դրությամբ 66.500 է. կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այդ…
Դիտել

Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր. Թագուհի Թովմասյան

Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության…
Դիտել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գումարել է արտահերթ նիստ Հայաստանի դիմումի համաձայն

Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն: Հանդիպմանն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share