ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժ․10։00-ի դրությամբ 66.500 է

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժ․10։00-ի դրությամբ 66.500 է. կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այդ անձանց մեծ մասը Հայաստան է տեղափոխվել վերջին երկու օրը. «Եթե առաջին երկու օրը՝ սեպտեմբերի 24-ին ու 25-ին, հանրագումարով տեղահանվել էին ընդհանուր 9000 մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածների քանակը եղել է 22800, իսկ երեկ՝ 26600։ Այս գիշեր՝ ժամը 12-ից մինչև առավոտյան 10-ը, տեղահանվածների քանակը կազմել է 8100, և այդ անձանց քանակը չի նվազում»։ 

Ըստ Խաչատրյանի՝ Գորիսում ու Վայքում ստեղծվել են հումանիտար կետեր, որոնք տեղավորման հարցերի ուղղությամբ 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ են տանում։

Փոխվարչապետը նաև տեղեկացրել է, որ կառավարության աջակցությամբ օթևան գտածների քանակը մոտ 11 հազար է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել Ռուբեն Վարդանյանին

Հաջորդը

Հռոմի ստատուտը կներկայացվի ԱԺ նիստի օրակարգ. հանձնաժողովը հավանության արժանացրեց այն

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ դիտորդները հաստատել են՝ ականատես են եղել կրակոցի

ԵՄ առաքելությունը հեռացրել է նախորդ գրառումը և նոր հայտարարությամբ հաստատել, որ իր պատասխանատվության գոտում ականատես է եղել կրակոցի։ Հիշեցնենք՝ այսօր…
Դիտել

Ջրափրկարարները, մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ

Հուլիսի 6-ին, ժամը 13։27-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հերթապահություն իրականացնող հատուկ…
Դիտել

Ֆաշիստական խմբավորումը ՄԻՊ թեկնածու է բերել․Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

Էդգար Ղազարյանը հանդիսանում է ձեր թե՛ նախագահի,  թե՛ վարչապետի, թե ՛ ՄԻՊ-ի թեկնածուն, հանդիսանում ձեր վերևի «պլինտուսը», ձեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share