Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր. Թագուհի Թովմասյան

Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։

«ԱԺ նախագահի հրամանը կատարողներն իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտել պատգամավորի աշխատանքին, որովհետև ԱԺ շենքի անվտանգության կանոնների պահպանման բոլոր կետերով նախատեսված է, որ նրանք պետք է չեզոքացնեն վտանգը, իսկ իմ ակցիան, որին հետո միացան իմ գործընկերները, որևէ մեկի անվտանգությանը չէր սպառնում»,-նշել է Թովմասյանը։

Թովմասյանի խոսքով՝ ինքը հիմա աշխատում է դիմումի տեքստի վրա․ 

«Այն ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին՝ պահանջով, որ քրեական պատասխանատվություն կրեն բոլոր այն մարդիկ, որոնք թույլ են տվել ապօրինություններ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշխարհի ամենամեծ հրթիռը՝ Starship-ը, պայթել է արձակումից րոպեներ անց

Հաջորդը

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրել է Գարեգին Բ կաթողիկոսին

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը փորձում է հայ հոգևորականներին վտարել Դադիվանքից. Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանը փորձում է հայ հոգեւորականներին վտարել Քարվաճառի շրջանի Դադիվանքից։ Արցախի պատմության կեղծումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության…
Դիտել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ, կոնգրեսական Քեթրին Քլարկը անհրաժեշտ է համարում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, որն արդեն վերցերորդ օրն է՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share