Հայաստանն ի զորու է օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների վերաբերյալ պաշտոնական Մոսկվային ուղղված նամակին։

«Ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի այս նախաձեռնության մասին։ Ուզում եմ ընդգծել՝ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում, օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է այս գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա։ Երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը, բնականաբար, կիրականացնի Հայաստանն իր պատկան մարմինների միջոցով։ Եւ ահա մենք կարծում ենք՝ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը   և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին։ Ենթադրում եմ՝ սա բավարար կլինի ռուսական կողմի համար և հարցն այդքանով կլուծվի»,- ասել է նա։

Միրզոյանը մանրամասնել է, որ «խոսքն ամբողջ փաթեթի, լիազորությունների ամբողջական կատարման մասին է. հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ Զվարթնոց օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցսւթյան կարիքը չենք զգում, իհարկե՝ շնորհակալություն հայտնելով»։

Թե երբ է ուղարկվել ծանուցումը, նախարարը չի հստակեցրել, միայն նշելով, որ «Մեծ ժամկետների մասին չէ խոսքը»։

Հիշեցնենք՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման հնարավորությանը, նշել էր. «Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, և այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին տեղյակ պահվել է պաշտոնական նամակով»։ Գրիգորյանը մանրամասնել է, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը. «Հայաստանը, Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է «Զվարթնոց» օդանավակայանում ամբողջությամբ իրականացնեն ծառայություն»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են գործակցության զարգացման հեռանկարը

Հաջորդը

Կիպրոսը կողմ է ՀՀ-ում ԵՄ առաքելության ավելացմանը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։…
Դիտել

Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը։ Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share