Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը։ Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ադրբեջանը իրավացիորեն ասում է, որ Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններում չի պնդում, որ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապվող ճանապարհը նույնական լինի Լաչինի միջանցքի հետ։

«Բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունանա նույն կարգավորումները ինչ Լաչինի միջանցքը։ Եթե Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի՝ իր անունից ասի»,- հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ սահմանված են կարգավորումները։ Նա ընգծում է, որ փաստաթղթում կան Լաչինի միջանցքին և տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող կետեր․ «Այս համատեքստում նաև խոսվում է բուն Ադրբեջանի և Նախիջևանի միջև նոր կապուղու մասին։ Մենք մեր դիրքորոշումը ասել ենք և այն չի փոխվել՝ բոլոր ճանապարհները պետք է գործեն այն երկրների օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։ Իմ սուբյեկտիվ ընկալմամբ այս առումով որոշակի առաջընթաց կա և ես լավատես եմ, որ այս ուղղությամբ բանակցությունները առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել»,- ասել է Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների

Հաջորդը

Մեկնարկել են Սևանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի ուսումնասիրությունները

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՀ-ն նախատեսում է ավելի քան 165 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին աջակցելու համար

Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին, որպեսզի երկիրը կարողանա ներդրումների, արտահանման վրա հիմնված տնտեսական աճ արձանագրել՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share