Հայաստանը գիտակցաբար պատրաստվել է Ռուսաստանից շրջադարձի․ ՌԴ ԱԳՆ արձագանքել է Փաշինյանին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին՝ այն որակելով «ՌԴ հասցեին անընդունելի հարձակումներ պարունակող»։ 

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ուղերձը մերժումից բացի այլ բան չի կարող առաջացնել. «Ակնհայտ է ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունը իր վրայից հանելու փորձը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

«Կառավարության ղեկավարն, ըստ էության, խոստովանել է, որ այդ ամբողջ ընթացքում Հայաստանը գիտակցաբար պատրաստվել է Ռուսաստանից շրջադարձի»,- նշված է հայտարարությունում․ «Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությունը չի կանգնեցրել ընտրության առջև՝ մեզ հե՞տ, թե՞ մեր դեմ։ Մոսկվան լայնածավալ աջակցություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում»։

Ըստ ԱԳՆ-ի՝ 2020թ. աշնանը միայն ՌԴ-ի և նախագահ Պուտինի ջանքերը կանխեցին, որ Հայաստանն ամբողջական պարտության չմատնվի․ «Եթե Փաշինյանն ավելի շուտ համաձայներ հրադադարին, պարտությունը կլիներ պակաս ցավոտ»։

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի ղեկավարությանը մեղադրել է, որ անհեռատեսության պատճառով չհաջողվեց կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ․ «Մասնավորապես, Փաշինյանի կողմից չստորագրվեց վեց երկրների բոլոր արտգործնախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը՝ Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասին»։

Ըստ ԱԳՆ-ի. «Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման արդյունքում, որը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն նախընտրեց փախուստն ու վազքը դեպի արևմուտք, կանգ է առել եռակողմ համաձայնությունների կոմպլեքս իրականացումը»։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշված է, որ բաց է թողնվել թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի էր էապես առաջ շարժվել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանազատման և տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման առումով, ինչը Հայաստանի համար կդառնար անվտանգության ապահովման լրացուցիչ գործոն։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հերքել է պնդումները, թե երևանյան բողոքի ցույցերը խրախուսվում են Ռուսաստանի կողմից. «Դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն»։ 

Ռուսաստանի ԱԳՆ–ն եզրափակել է․ «Համոզված ենք, որ Երևանի ղեկավարությունը հսկայական սխալ է թույլ տալիս՝ գիտակցաբար փորձելով տապալել Հայաստանի բազմադարյա կապերը Ռուսաստանի հետ և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդ։ Վստահ ենք, որ դա գիտակցում է նաև հայ բնակչության ճնշող մեծամասնությունը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Հաջորդը

Մանրամասներ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից

Առնչվող նյութեր
Դիտել

Եռակողմ աշխատանքային խումբը զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում. Սերգեյ Լավրով

Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ) զգալիորեն առաջ է գնացել…
Դիտել

Օդում ճախրելու մարդու անհավանական երբեմնի ցանկությունը վաղուց իրականություն է (տեսանյութ)

Երբևէ մտածե՞լ եք արկածային շրջագայության մասին: Ճախրել օդում, ցատկել կամրջից, լողալ լեռնային սառնորակ գետերում, քայլել անդունդի եզրով․․․
Դիտել

ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումների պատճառով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը

ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Այս մասին հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share