Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ՝ գործակցության խորացման ուղղությամբ. Ալեն Սիմոնյան

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ՝ համագործակցության խորացման ուղղությամբ:  Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով մարտի 13-ին ԵԽ-ի ընդունած բանաձևին:

«Երեկ Եվրախորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։

Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար:

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եվրախորհրդարանը կոչ է անում դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ անդամության թեկնածությունը պետք է հանրային քննարկման առարկա դառնա. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման։…
Դիտել

Սյունիքի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն…
Դիտել

Շոլց. Պուտինի միակ ճանապարհը Ուկրաինայում իր անհաջողությունն ընդունելն է

Օլաֆ Շոլց / AFP Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բավարիայում G7-ի գագաթնաժողովի ավարտին ասել է, որ Արևմուտքի ճնշումը Ռուսաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share