Հայաստանը պատրաստ է իր իրավազորությունների ներքո ճանապարհներ տրամադրել Ադրբեջանին․Պապոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է իր իրավազորությունների ներքո ճանապարհներ տրամադրել Ադրբեջանին։

«Երբևէ լսե՞լ եք, որ ՀՀ վարչապետի կողմից որևէ հայտարարություն լինի «միջանցքի» հետ կապված։ Մենք ինչ հայտարարել ենք 4 տարի առաջ, այդ մասով նույնն ենք հայտարարում, որ ՀՀ-ն պատրաստ է իր իրավազորության ներքո ճանապարհներ տրամադրել, ընդ որում՝ ոչ միայն ճանապարհ, այլ նաև ինտերնետ, գազատարներ և այլն։ Այսինքն՝ մեր իրավազորության ներքո պետք է լինեն այդ տրանսպորտային ուղիները և դրա համատեքստում պատրաստ ենք տրամադրել»,- ասել է նա։ 

Պապոյանը շեշտել է, որ «Խաղաղության խաչմերուկն» այն մասին է, որ բեռները անարգել կարող են գնալ Եվրոպայից Ասիա ՀՀ տարածքով և հակառակը․ «Եթե գանք Ադրբեջանին, ապա նորից նույնն ենք ասելու, որովհետև Ադրբեջանը ունի երկու հատված, և դրա մասով էլ է նույն տրամաբանությամբ լինելու, այլ կերպ չի կարող լինել, սա է մեր դիրքորոշումը»,- նշել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեսսին կրկին լավագույնն է

Հաջորդը

Արդարադատության փոխնախարարի խոսքը, խեղաթյուրել են 

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագահը գրառում է արել Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Բրիտանական դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ…
Դիտել

ՃՏՊ Աբովյան քաղաքում. հինգ մարդ մահացել է

Փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր»…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share