Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի. Forbes

Ամերիկյան «Ֆորբս» հեղինակավոր ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ուշադրություն հրավիրելով երկրի տեխնոլոգիական ոլորտի արագ զարգացման վրա: Ըստ ամսագրի՝ Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի՝ համաշխարհային խաղացողների ներկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով:

ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ հեղինակ Քրեյգ Սմիթը ներկայացրել է երկրի ընդհանուր տնտեսական պատկերը՝ նշելով, որ տեխնոլոգիական արդյունաբերությունն այժմ Հայաստանի ամենաարագ աճող ոլորտն է, որն իր զարգացման տեմպերով 2023 թ. գերազանցել է տնտեսության հիմնական շարժիչ հանդիսացող հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները: Արդյունքում երկրի տնտեսությունը վերելք է ապրում: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ 2023 թ. Հայաստանը 7 տոկոս տնտեսական աճ է ունենալու՝ երկիրը դարձնելով տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսությունը:

«Հայաստանի տնտեսական զարգացման ապագան գիտելիքահենք, բարձր եկամուտ ապահովող արտադրանքի մեջ է»,- «Ֆորբսի» հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարն այդ մոտեցումը բացատրել է այն հանգամանքով, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, և լոգիստիկ ծախսերը թույլ չեն տալիս ֆիզիկական ապրանք արտահանել մրցունակ գներով:

Ամսագրի հեղինակն իր հերթին հղում է արել տարբեր միջազգային վարկանիշների, որոնք ներկայացնում են Հայաստանը որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացող տեխնոլոգիական կենտրոն: Հայաստանի տեխնոլոգիական վերելքը «Ֆորբսը» բացատրում է ոչ միայն իր պատմական ժառանգությամբ՝ որպես ԽՍՀՄ գլխավոր տեխնոլոգիական կենտրոններից մեկի, այլև հայկական սփյուռքի մեծ ներուժով: Նշվում է, որ այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են «Մոդեռնա» բիոտեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Apple ընկերության նախկին տեխնիկական տնօրեն և macOS օպերացիոն համակարգի ստեղծող Ավետիս Թևանյանը, պահպանում են իրենց կապը հայրենի երկրի հետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է աջակցել

Հաջորդը

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը Արարատ Միրզոյանը ներկայացրել է մի շարք կարևոր հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Մի շարք ճանապարհներ բքի պատճառով փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում…
Դիտել

Եռամսյա հավաքների փոխարեն կսահմանվի 25-օրյա ժամկետ

Կառավարությունը մտադիր է հրաժարվել եռամսյա հավաքների անցկացումից։ Փոխարենը, ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հավաքները դառնում են…
Դիտել

«ՀայԲույս 2022» փառատոնին պատրաստվեց խաղաղության ամենաերկար բրդուճը

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 8-րդ անգամ տեղի ունեցավ հայկական բույսերին նվիրված «ՀայԲույս» փառատոնը։ Փառատոնին մասնակցում էին մեծ մասամբ…
Դիտել

Սպերցյանը Ռուսաստանի առաջնության լավագույն կիսապաշտպանի հավակնորդներից է

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի ավարտվող առաջնության լավագույն կիսապաշտպանի մրցանակին, հայտնում է լիգայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share