ՀՀ որևէ պաշտոնյա որևէ տարածք հանձնելու վերաբերյալ բանակցություն վարելու իրավունք չունի․ Միրզոյան

Այսօր խորհրդարանում, երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում էր արտաքին հարաբերություններին վերաբերող 2023թ. արդյունքների մասին զեկույցը, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց հնչեցրեց՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է ամեն ինչ այսքան վատ։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց. «Մեկ տարի առաջ այստեղ խոսում էիք Արցախում ապրող հայերի իրավունքների մասին, իսկ մեկ տարի անց մի իրավիճակում ենք, որ քննարկում ենք Տավուշից գյուղեր հանձնելու հարցը։ Այս իրականությունն է, ու Ձեր զեկույցից չի զգացվում, որ Դուք ցեղասպանությունից մեկ դար անց նորից ցեղասպանված ժողովրդի պետական կազմավորման արտաքին գործերի նախարարն եք»։

Միրզոյանն ասաց, որ քաղաքական ընդդիմությունը հակվածություն ունի ամեն բան ներկայացնել հնարավորինս սև լույսի ներքո, և անել պնդումներ, դրանցից բխեցնել հարց՝ ձևավորելով տպավորություն, որ այդ պնդումը փաստ է. 

«Դուք արեցիք մի քանի պնդում, որոնք բոլորովին չեն համապատասխան իրականությանը։ Ասում եք՝ Տավուշի մարզից գյուղ եք հանձնում։ Ուրեմն, ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի, այլև ՀՀ որևէ տարածք հանձնելու վերաբերյալ։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ»,- ասաց նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Հաջորդը

Արևմուտքի, ԵՄ հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ դեմ․ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում: Պաշտպանության նախարարը շրջել է…
Սերժ
Դիտել

Սերժ Սարգսյանը Արցախի թեմայով բանախոսությամբ է հանդես եկել

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում՝ «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով բաց բանախոսությամբ է…
Դիտել

Փաստաբան Շուշանյանը ձերբակալվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար

2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share