Շարունակվում են Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում:

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ:

Պաշտպանության նախարարը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ 16 քաղաքացու ապօրինի միգրացիան կազմակերպելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ

Հաջորդը

Քաղաքացին ընկել է մոտ 20 մ խորությամբ ձորը

Առնչվող նյութեր
Դիտել

Oղու դիմաց թուրքի հավ ծախողը, Փառուխ ու Քարագլուխ ծախած որևէ մեկը չպետք է ոտք դնի Հայաստան․ Ստյոպա Սաֆարյան

Եթե Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, թե «իրավիճակ» ու այսուհետ «Ադրբեջանում» ռուս «խաղաղապահների» մնալու հարցերը կքննարկեն Բաքվի հետ, ՊՆ…
Դիտել

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի…
Դիտել

Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Գյումրի

Շիրակի մարզում առողջապահական զարգացման ծրագրերին հետևելու և խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Գյումրիում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share