Քաղաքացին ընկել է մոտ 20 մ խորությամբ ձորը

Մայիսի 5-ին, ժամը 11։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի լճերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է քարափից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում Ց․ Ս․-ն (ծնված 2000 թ․) ժայռից ընկել է մոտ 20 մ խորությամբ ձորը։

Փրկարարները տուժածին մոտ 150 մ պատգարակել են դեպի ձորում գտնվող օժանդակ տրանսպորտային միջոց, որով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր

Հաջորդը

«Վագներ»-ը լքում է ուկրաինական Բախմուտը

Առնչվող նյութեր
Դիտել

Մուշեղ Շուշանյանի կողմից բռնության կոչեր հնչեցնելու գործի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Մ․Շուշանյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, քաղաքական հայացնքերով պայմանավորված, ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու, բռնություններն արդարացնելու…
Դիտել

Ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ

Ինչպես հայտնել ենք արդեն, այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության…
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 14.9 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ…
Դիտել

Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում. Մարուքյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Արդեն մեկ օր է՝ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ Twitter-ի իր միկրոբլոգում հիշեցրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share